Մատչելիության հղումներ

Վրաստանի դատախազությունը Բադրի Պատարկացիշվիլիին մեղադրում է դավադրության մեջ


Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտնի գործարար Բադրի Պատարկացիշվիլիին մեղադրել է երկրի պետական իշխանության սահմանադրական մարմինների տապալմանն ուղղված դավադրության մեջ:

Այսօր տարածած հաղորդագրությունում Վրաստանի դատախազությունը տեղեկացնում է, թե «տվյալ հարցով կանցկացվեն օրենքով նախատեսված ընթացակարգային բոլոր միջոցառումները»:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, դատախազությունը միջոցներ է ձեռնարկում` հարցաքննության նպատակով վրաց մեծահարուստի ներկայությունն ապահովելու համար:

Ըստ հաղորդագրությունների, Պատարկացիշվիլին այժմ Լոնդոնում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG