Մատչելիության հղումներ

«Որեւէ ընդդիմադիր թեկնածու հաղթելու որեւէ հեռանկար չունի նախագահական ընտրություններին առանձին մասնակցելու դեպքում», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը` հավելելով, որ հենց այդ պատճառով ինքը «հակված չէ առաջադրվելու որպես նախագահի թեկնածու»:

Թեեւ Դեմիրճյանը ասաց, որ ՀԺԿ-ն վերջնական որոշում դեռեւս չի կայացրել (դա տեղի կունենա այս ամսվա վերջին անցկացվելիք համագումարում), լրագրողների հետ զրույցը հիմնականում ծավալվեց այն ուղղությամբ, թե ինչու պետք է ընդդիմադիր դաշտը համախմբվի հենց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ:

«Լեւոն Տեր-Պետրոսյանը ունի համախմբման պոտենցիալ», - ասաց ՀԺԿ-ի առաջնորդը: - «Շատ քաղաքական ուժեր, մտավորականներ արդեն իսկ սատարում են [Տեր-Պետրոսյանին], այսինքն` համախմբման ներուժ կա: Նաեւ ես գտնում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերաիմաստավորել է անցած ուղին»:

Դեմիրճյանը գտնում է նաեւ, որ առաջին նախագահը կլինի «բավականին ուժեղ թեկնածու». - «Ըստ իս, հիմնական պայքարը գնալու է իշխանական թեկնածուի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG