Մատչելիության հղումներ

Ականջները չդիմացան...


Ծագումով հնդիկ բրիտանացի Մանջիթ Սինգհը նոյեմբերի 8-ին՝ Գինեսի ռեկորդների միջազգային օրը, փորձել է նոր նվաճում սահմանել` ականջներին ամրացրած մետաղյա լարերով տեղից շարժել եւ 10 մետր տեղափոխել «Ռութմասթեր Բաս»-ը՝ Լոնդոնի խորհրդանիշներից մեկը համարվող երկհարկանի ավտոբուսը: DPA լրատվական գործակալության փոխանցմամբ` 57-ամյա նախկին ոստիկան Սինգհը կարողացել է տեղից պոկել ավտոբուսը, սակայն այն ընդամենը 5 մետր է տեղափոխել:

«Դժբախտաբար, ռեկորդ չի սահմանվել, Մանջիթը շատ է հիասթափված, բայց ի՞նչ անես, հեշտ չէ ռեկորդներ սահմանել», - ասել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրանցման կենտրոնի պաշտոնյա Ամարիլա Էսպինոզան:

Մանջիթ Սինգհը խոստովանել է, թե «լարերը խրվել էին ականջներիս մեջ եւ ահավոր ցավ էին պատճառում»:

Այս տարի ավելի վաղ Սինգհն ականջներին ամրացրած մետաղյա ճոպանով կարողացել է 3 մետր 40 սանտիմետր տեղափոխել 7,5 տոննա քաշ ունեցող օդանավը: Մինչ այդ նա իր մազերով տեղից շարժել էր «Ռութմասթեր Բաս»-ը, մի անգամ էլ ականջներով 85-կիլոգրամանոց ձող էր բարձրացրել:

Ավտոբուսը ականջներով 10 մետր տեղափոխելու անհաջող փորձը տեղի է ունեցել Լոնդոնի հայտնի «Հայդ Փարք» զբոսայգում:

Այդ օրը «Հայդ Փարք»-ում մի խումբ մարդիկ փորձել են «կառուցել» ամենաբարձր աշտարակը... հացաբլիթներից:

Նոյեմբերին 8-ին ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլեւ տասնյակ այլ երկրներում տեղի են ունեցել ամենատարբեր անվանակարգերում անհեթեթ ռեկորդներ սահմանելու փորձեր:

Մասնավորապես, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում ստեղծել են «կրծկալներից ամենաերկար շղթան», իսկ Կանադայում պայքարել են ոտքերին ամրացված ռետինե ճոպանով աշտարակից ցած նետվողները, ովքեր 24 ժամում թռիչքների քանակի ռեկորդ են սահմանել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG