Մատչելիության հղումներ

Շենգենի գոտին ընդարձակվում է


Եվրոպական միության ներքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում հավանություն են տվել Շենգենի գոտին ընդարձակելու ծրագրին:

Շենգենի պայմանագրի ներկայիս 15 անդամ երկրներից 13-ը Եվրոպական միության «հին» անդամներ են: Մյուս երկուսը Նորվեգիան եւ Իսլանդիան են, որոնք չեն հանդիսանում ԵՄ անդամ:
Եվրոպական միության անդամ երկրներից Մեծ Բրիտանիան եւ Իռլանդիան չեն միացել համաձայնագրին:

Այս տարվա դեկտեմբերի 21-ից Շենգենի համաձայնագրին կմիանան Եվրոպական միությանը 2004 թվականին անդամակցած «նոր» 9 երկրներ՝ Չեխիան, Էստոնիան, Հունգարիան, Լիտվան, Լատվիան, Մալթան, Լեհաստանը, Սլովակիան, Սլովենիան եւ Կիպրոսը:

Եվրամիությանն անդամակցած Ռումինիան եւ Բուլղարիան Շենգենին դեռ չեն միանում, քանի որ, ըստ ԵՄ ներքին գործերի նախարարների, այդ երկրները դեռ պետք է լրացուցիչ քայլեր քայլեր ձեռնարկեն անվտանգության ապահովման համար:

ԵՄ ներքին գործերի նախարարների ընդունած որոշման համաձայն, այդ երկրների միջեւ ցամաքային սահմանների վերահսկողությունը դեկտեմբերի 21-ից վերացվում է, սակայն օդանավակայաններում սահմանապահ ծառայությունները եւ անձնագրերի ստուգման կետերը շարունակելու են աշխատանքը մինչեւ 2008 թվականի մարտի 30-ը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG