Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի մայրը տեղափոխվել է հիվանդանոց


Այսօր Բեյրութի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել բանտարկված ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի մայրը: Այդ մասին հայտնում է Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն:

Այդ աղբյուրը պնդում է, թե Սեֆիլյանի մոր՝ Սիմա Թասլաքյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է նախօրեին, երբ նա տեղեկացել է, որ իր որդին այս ամիս էլ ազատ չի արձակվելու:

Սպասվում էր, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը միջնորդություն կներկայացնի դատապարտյալներին վաղաժամկետ ազատ արձակող հանձնաժողովին: Միջնորդությունը չի ներկայացվել Սեֆիլյանի ստացած տույժի պատճառով:

Սեֆլիյանը դատապարտվել է մեկուկես տարվա ազատազրկման ապօրինի զենք եւ զինամթերք պահելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG