Մատչելիության հղումներ

logo-print

Դուբայի շեյխը... Պիկասոյի եւ Ռեմբրանդտի կողքի՞ն


Արաբական Միացյալ Էմիրությունների բարեգործական աճուրդում վաճառքի է ներկայացվել Դուբայի շեյխ Մուհամադ բին Ռաշիդ ալ-Մահթումի «ստեղծագործությունը»:

«Ստեղծագործությունը» ինչ-որ չափով ընտանեկան աշխատանքի արդյունք է. թաց գիպսի վրա իրենց մատնահետքերն են թողել ինքը շեյխը եւ նրա զավակները: Գիպսը չորացել եւ դարձել է արվեստի նմուշ, որն աճուրդում վաճառվել է 22 միլիոն ամերիկյան դոլարով` գումար, որով, ինչպես նշում է DPA գործակալությունը, կարելի է գնել Պիկասոյի եւ Ռեմբրանդտի ստեղծած կտավները:

Շեյխի «ստեղծագործությունը» գնել է մեծահարուստ Օմար բին Սոլիմանը:

Նույն աճուրդում մեկ միլիոն դոլարով վաճառվել է ձի հեծած շեյխին պատկերող կտավը:

ԱՄԷ-ում շրջանառվում են ֆինանսական հսկայական միջոցներ եւ ապրում են մեծ թվով մեծահարուստներ:

57-ամյա շեյխ Մուհամադ բին Ռաշիդ ալ-Մահթումը ԱՄԷ-ի փոխնախագահն է, վարչապետը եւ պաշտպանության նախարարը: Կերպարվեստից բացի, նա բանաստեղծություններ է հեղինակում եւ շատ է սիրում ձիասպորտ:

Դուբայի շեյխը հաճախ ասում է, որ ունի վիթխարի ծրագրեր, մասնավորապես, երազում է ԱՄԷ-ի փոքր էմիրություններից մեկը՝ Դուբայը դարձնել երկրորդ Սինգապուր:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG