Մատչելիության հղումներ

logo-print

Արդյո՞ք Եվրոպայի ամենատարեց փեսացուն է լիտվացի Գրիգասը


102 -ամյա Ստանիսլովաս Գրիգասն արժանացել է Լիտվայի «ամենատարեց փեսացու» տիտղոսին: Օրերս Գրիգասը հավերժ սիրելու խոստում է տվել 76-ամյա Բրոնե Միկուտյենեին: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կաունաս քաղաքում:

Լիտվական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Գրիգասն ու Միկուտյենեն ծանոթացել են 35 տարի առաջ: Այդ տարիներին Գրիգասն ամուսնացած էր մեկ այլ կնոջ հետ: Նրանք վստահեցնում են, որ սկսել են իրենց սիրավեպը միայն Գրիգասի կնոջ մահից հետո:

Կաունասի քաղաքային զագսը փորձում է պարզել, թե արդյո՞ք 102-ամյա փեսացուն ամենատարեցը չէ նաեւ ողջ Եվրոպայում:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG