Մատչելիության հղումներ

logo-print

Ինչո՞ւ հայաստանյան ուրախների եւ հնարամիտների ակումբները ելույթ չեն ունենում Ռուսաստանի «Բարձրագույն լիգայում»


Մոսկվայում 90-ական թվականներին հանդիսատեսի համակրանքին արժանացած Երեւանի Բժշկական համալսարանի ակումբի ներկայացուցիչ, Ռուսաստանի «Բարձրագույն լիգայի» կրկնակի հաղթող Կարեն Ղազարյանը կարծում է, որ անհաջողության հիմնական պատճառը ներկայիս երիտասարդության ընթերցանությամբ չհետաքրքրվելն է եւ ռուսերեն լեզվին բավարար չտիրապետելը:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի «Բարձրագույն լիգային»` այնտեղ հումորի որակը պահպանվել է, սակայն ուրախների եւ հնարամիտների մրցույթը վերածվել է լուրջ բիսնես նախագծի, երբեմն «Բարձրագույն լիգայում» ակումբները հաջող են հանդես գալիս, երբեմն էլ ոչ այնքան. սա ստեղծագործական աշխատանք է, որը դժվար է կառավարել: Այնպես է ստացվում, որ թիմերը հաջող են հանդես գալիս, ստացվում է նաեւ այնպես, որ մի քանի ամիս շարունակ չեն կարողանում որակյալ հումոր ներկայացնել», - նկատեց Կարեն Ղազարյանը:

Վերջին երեք տարիների ընթացքում հայաստանյան ուրախների եւ հնարամիտների ակումբերից լավագույն արդյունք ցույց է տվել «Արարատ» ակումբը, որը հնարավորություն է ունեցել մասնակցելու Ռուսաստանի «Պրեմյեր լիգայի» ընտրական փուլում: Այժմ խումբը ցրվել է, եւ վերջինիս անդամները հանդես են գալիս «32 ատամ», «Փի Էս» եւ այլ ակումբներում:

Տեղական ակումբների անհաջողությունը միջազգային ասպարեզում Երեւանի Պետական Համալսարանի ՈՒՀԱ-ի նախկին ավագ Հայկ Մկրտչյանը բացատրում է ֆինանսներ ու հովանավորներ չունենալու պատճառով:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG