Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը ընդունել է Իրանի պաշտպանության նախարարին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոսթաֆա Մոհամադ Նաջարիին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Մոհամադ Նաջարին Ռոբերտ Քոչարյանին փոխանցել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ջերմ ողջույնները:

Կողմերը ընդգծել են հայ - իրանական հարաբերությունների բարձր մակարդակը` կարեւորելով գործակցության հետագա զարգացման ուղղությամբ երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ այդ համատեքստում նախարարի այցը Հայաստան:

Զրուցակիցները խոսել են պաշտպանական բնագավառում համագործակցության հնարավորությունների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG