Մատչելիության հղումներ

Ֆիննական դպրոցում հրաձգության զոհերի թիվը հասավ 8-ի


Ֆիննական դպրոցներից մեկում երեկ տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 8-ի, կան շուրջ մեկ տասնյակ վիրավորներ: Հարձակվողը` 18-ամյա մի պատանի, վերջում կրակել է իր գլխին եւ ավելի ուշ մահացել հիվանդանոցում:

Ֆինլանդիայի հարավում` մայրաքաղաք Հելսինկիից 90 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տուուսուլա բնակավայրում պատահած միջադեպի զոհերից 7-ը ուսանողներ են, մեկը` կրթօջախի կին ղեկավարը:

Միջադեպից քիչ առաջ YouTube կայքէջում տեղադրվել էր սպասվող արյունահեղության մասին նախազգուշացում:

Ֆինլանդիայում այսօր սուգ է հայտարարված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG