Մատչելիության հղումներ

Երիտասարդության 90 տոկոսի համար բնակարային խնդիրն առաջին հորիզոնականում է


Մշակույթի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արսեն Սողոմոնյանը, նշեց որ իրենց կատարած հարցումները վկայում են, որ այսօր բնակարան ունենալը նոր սերնդի ներկայացուցիչների շուրջ 90 տոկոսի համար ամուսնության պարտադիր պայման է:

Պետության կողմից օրենսդրորեն կարգավորված չի բնակարային ապահովվածության խնդիրը:Դրա լուծման ուղին կարող է դիտարկվել ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ հիպոտեկային վարկերի տրամադրումը: Ներկայումս դրանք բարձր տոկոսադրույքների եւ մարման կարճ ժամկետի պատճառով հասանելի չեն հասարակության մեծամասնությանը:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը «Մաքս Լիբերտի»-ի հետ հարցազրույցներից մեկում նշել էր, որ պետությունն այժմ չի կարող կարգավորել այդ խնդիրը` նույնիսկ սոցիալապես անապահով ընտանիքների դեպքում:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG