Մատչելիության հղումներ

Դադարեցվում է երթեւեկությունը Օրբելի եղբայրներ փողոց - Մարշալ Բաղրամյան պողոտա խաչմերուկում


Մինչեւ նոյեմբերի 30-ը ժամանակավորապես դադարեցվում է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Երեւանի Օրբելի եղբայրների փողոց - Մարշալ Բաղրամյան պողոտա խաչմերուկում:

Քաղաքապետարանից ստացված հաղորդագրության համաձայն, երթեւեկության դադարեցումը պայմանավորված է խաչմերուկում տրանսպորտային հանգույցի եւ ստորգետնյա հետիոտնային անցումի, ինչպես նաեւ «Բարեկամություն» հրապարակում տրանսպորտային հանգույցի շինարարական աշխատանքներով:

Նշված ժամանակահատվածում Մարշալ Բաղրամյան պողոտայից դեպի «Բարեկամություն» հրապարակ ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կկազմակերպվի Լեռ Կամսարի փողոցով, ժամանակավորապես սահմանելով միակողմ երթեւեկություն դեպի Սոսեի փողոց, իսկ դեպի Ազատության հրապարակ ուղղությամբ` Գյուլբենկյան փողոցով, Մարշալ Բաղրամյան 2-րդ անցումով դեպի Մարշալ Բաղրամյան պողոտա, Գյուլբենկյան փողոցում եւ Մարշալ Բաղրամյան 2-րդ անցումում սահմանելով միակողմ երթեւեկություն` Գյուլբենկյան - Գուլակյան խաչմերուկից մինչեւ Մարշալ Բաղրամյան պողոտա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG