Մատչելիության հղումներ

Նախագահի ընտրության օրը պաշտոնապես պիտի հրապարակվի մինչեւ նոյեմբերի 11-ը


Նախագահի ընտրության օրը հաշվարկված է Սահմանադրությամբ. գալիք ընտրություններում դա փետրվարի 19-ն է: Պաշտոնապես այդ ամսաթիվը հրապարակելու իրավունք ունի միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահը:

ԿԸՀ-ի նախագահը դա պարտավոր է անել ընտրության օրվանից առնվազն 100 օր առաջ, այն է` մինչեւ նոյեմբերի 11-ը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը Հանրային ռադիոյով, Հանրային հեռուստատեսությամբ անպայման հանդես կգա հաղորդագրությամբ եւ մինչեւ ամսի 11-ը դա տեղի կունենա», - «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը ասաց ԿԸՀ-ի քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը:

ԿԸՀ-ի նախագահի այդ հայտարարությունից հետո կսահմանվի ընտրական բոլոր փուլերի ժամանակացույցը:

Ընտրված հաջորդ նախագահը իր պաշտոնը (անկախ այն բանից, թե քանի փուլով կանցնեն ընտրությունները) ստանձնելու է ապրիլի 9-ին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG