Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստան կայցելի Լիտվայի արտգործնախարարը


Վաղը երկօրյա այցով Հայաստան կժամանի Լիտվայի արտգործնախարար Պետրաս Վայտիեկունասի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում ծրագրված են հանդիպումներ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի եւ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Պետրաս Վայտիեկունասը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, կմեկնի նաեւ Վանաձոր` մասնակցելու Լոռու համայնքի հիմնադրամի բացման արարողությանը:

Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարների` վաղը նախատեսված հանդիպումից անմիջապես հետո կողմերը կստորագրեն «Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ եվրաինտեգրման հարցերում համագործակցության մասին» հուշագիր, ապա կկայանա նախարարների համատեղ ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG