Մատչելիության հղումներ

Հոլանդիան թողարկում է «հսկա-դրոշմանիշ»


Հոլանդացի նկարիչ Կոնիկլիյկե Յոհան Էնշեդեն պատրաստել է աշխարհում երբեւէ թողարկված ամենամեծ փոստային դրոշմանիշը, որի երկարությունը 60 սանտիմետր է, լայնությունը՝ 49.3:

DPA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ TNT Post ընկերության նախաձեռնությամբ Ամստերդամի մոտակայքում գտնվող Oուդեկիրկ Աան Դե Ամստել փոքր ավանում տեղի կունենա «հսկայի» պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում մի խումբ դպրոցականներ դրոշմանիշը կտեղադրեն 3 մետր երկարությամբ եւ 1,5 մետր լայնությամբ ծրարի վրա: Ապա փոստի ծառայողը «կմարի» դրոշմանիշը, ինչից հետո երեխաները շնորհակալական ուղերձով այդ նամակը կփոխանցեն Bakkerij Out & Zoon հացի գործարան, որն անցած շաբաթ Հոլանդիայում տեղի ունեցած բարեգործական ակցիայի շրջանակներում 440 հազար բաժին անվճար նախաճաշ է տրամադրել դպրոցներին:

DPA-ն հաղորդոում է նաեւ, որ «հսկա» դրոշմանիշը պաշտոնապես գրանցվելու է Գինեսի ռեկորդների գրքում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG