Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլը այսօր սկսում է իր այցը Բաքու


Երեքշաբթի օրը սկսվում է Թուրքիայի նորընտիր նախագահ Աբդուլա Գյուլի եռօրյա պաշտոնական այցը Ադրբեջան:

Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Գյուլին ուղեկցելու է ներկայացուցչական պատվիրակություն, որում ընդգրկված կլինեն կառավարության անդամներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Այսօր օրվա երկրորդ կեսին նախատեսված է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը, որին հաջորդելու է պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով:

Գյուլը Բաքվում հանդիպումներ կունենա նաեւ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի, վարչապետ Արթուր Ռասիզադեի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ինչպես «Նովոստի-Ազերբայջան»-ին տեղեկացրել են Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատնից, հանդիպումների ժամանակ քննարկվելու են երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Այցի շրջանակներում նախատեսվում է միջպետական չորս համաձայնագրերի ստորագրում:

Երկու երկրների նախագահները վաղը մասնակցելու են Ադրբեջան - Թուրքիա գործարար համաժողովի բացման արարողությանը:

Սա Գյուլի առաջին արտասահմանյան պաշտոնական այցն է Թուրքիայի նախագահի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG