Մատչելիության հղումներ

Հայտնի դարձավ «ժողովրդական երգիչը»


Միայն եզրափակիչում 4 հոգի չէին, այլ երեքը` Արմեն Դավթյանը, Նարեկ Պողոսյանը եւ Սեւակ Ամրոյանը:

Չորս ամիս տեւած համերգներից, ելույթներից եւ մրցակցությունից հետո կիրակի երեկոյան «Շանթ» հեռուստաընկերույան ուղիղ եթերում հայտնի դարձավ «ժողովրդական երգիչ» նախագծի հաղթողի անունը: SMS քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց նախագծի ամենաերիտասարդ մասնակից Սեւակ Ամրոյանը:

«Շանթ» հեռուստաընկերությունը անակնկալ մատուցեց հաղթողին` տալով նաեւ դրամական մրցանակ` մեկ միլիոն դրամ:

Նախագծի ամենամեծ ձեռքբերումը կազմակերպիչները, հանձնաժողովի անդամները եւ մասնակիցները համարում այն, որ ժողովրդական երգը, մանավանդ երիտասարդների շրջանում, ավելի ընդունված ու սիրված է դարձել:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG