Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Իրանի պաշտպանության նախարարը


Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոստաֆա Մոհամադ-Նաջարի գլխավորած պատվիրակությունը երեքշաբթի օրը այցելելու է Հայաստան: Այցը կատարվում է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հրավերով:

Իրանի ԻՌՆԱ պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, այցի ընթացքում Իրանի պաշտպանության նախարարը հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի եւ պաշտպանության նախարարի հետ:

Ըստ հաղորդագրության` քննարկվելու են Հայաստան - Իրան երկկողմ հարաբերությունները` տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումների համատեքստում:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG