Մատչելիության հղումներ

logo-print
Կիրակի օրը Երեւան է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը:

Երկօրյա այցի ընթացքում նախատեսվում են Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հանդիպումները վարչապետ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ծրագրված է նաեւ Թերի Դեւիսի ելույթը Երեւանի պետհամալսարանում եւ հանդիպումը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամների հետ:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հետ Հայաստանի արտգործնախարարի` այսօր նախատեսված հանդիպմանը կհաջորդի նրանց համատեղ ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG