Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Ֆինլանդիա


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր պաշտոնական այցով մեկնում է Ֆինլանդիա:

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Ազգային Ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողվի նախագահ Ավետ Ադոնցը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կկայանա նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Տարյա Հալոնենի առանձնազրույցը, որին կհաջորդի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը եւ երկու երկրների ղեկավարների ասուլիսը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը ողջույնի խոսքով հանդես կգա Ֆինլանդիայի խորհրդարանում, հանդիպումներ կունենա վարչապետի, ֆինլանդական գործարար կազմակերպությունների ղեկավարների հետ:

Նախագահ Քոչարյանը կայցելի Հելսինկիի քաղաքապետարան, ելույթ կունենա տեղի համալսարանի Ալեքսանթերի ինստիտուտում:

Հայաստանի նախագահը կլինի նաեւ «Նոկիա» ընկերությունում, կայցելի պատմամշակութային մի շարք վայրեր:

Ռոբերտ Քոչարյանի այցը Ֆինլանդիա կավարտվի նոյեմբերի 7-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG