Մատչելիության հղումներ

Հանձնաժողովը այս ամիս չի լսի Վարդան Մալխասյանի վաղաժամկետ ազատման հարցը


Դատապարտյալներին վաղաժամկետ ազատ արձակող անկախ հանձնաժողովը այս ամիս չի լսի Վարդան Մալխասյանին վաղաժամկետ ազատ արձակման հարցը:

«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը այս տարի ավելի վաղ դատապարտվել են համապատասխանաբար 1,5 եւ 2 տարվա ազատազրկման:

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչության հանձնաժողովը Ժիրայր Սեֆիլյանին վաղաժամկետ ազատ արձակելու հարցն ընդհանրապես չի քննարկել, որովհետեւ անցած ամիս հիմնարկի ղեկավարությունը Ժիրայր Սեֆիլյանին հայտարարել էր նկատողություն: Ուստի, նրա վաղաժամկետ ազատ արձակման հարցը կարող է լսվել միայն տույժը մարելուց հետո:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց Վարդան Մալխասյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը իր պաշտպանյալի վաղաժամկետ ազատ արձակելու մասին միջնորդություն չի ներկայացնելու համապատասխան հանձնաժողովին` հիմնարկի պետի ձեւակերպմամբ` «անձը ուսումնասիրված չլինելու պատճառով»:

Որոշումը կայացվել է այսօր` «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչության հանձնաժողովի նիստում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG