Մատչելիության հղումներ

logo-print

Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները հաղթեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի թիմերին


Հունաստանում անցկացվող շախմատի Եվրոպայի առաջնության հինգերորդ փուլում հինգշաբթի օրը Հայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Թուրքիայի թիմի նկատմամբ` 2,5:1,5 հաշվով: Հայ շախմատիստուհիները նույն հաշվով հաղթել են Ադրբեջանի հավաքականին:

Առաջնության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայումս 12 միավորով կիսում է մրցաշարային աղյուսակի 5-10-րդ տեղերը, կանանց թիմը 11 միավորով 12-րդ տեղում է:

Տղամարդկանց մրցաշարը միանձնյա գլխավորում է Ռուսաստանի հավաքականը` 15 միավորով, իսկ կանանց մրցաշարում նույնքան միավորով առաջին տեղում է Լեհաստանի թիմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG