Մատչելիության հղումներ

logo-print
ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին այսօր քննադատել է Ադրբեջանի իշխանություններին «Ռեալնիյ Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւին 8,5 տարվա ազատազրկման դատապարտելու համար:

Հարաշտին հայտարարել է, թե դատավճիռը «ժուռնալիստիկան քրեականացնելու եւ քննադատական ձայները լռեցնելու նպատակով ռեպրեսիվ օրենսդրության կամայական գործադրման դասագրքային օրինակ է»:

Ֆաթուլաեւը դատապարտվել է ազգային, ռասայական եւ կրոնական թշնամանք հարուցելու, ահաբեկչության սպառնալիքի եւ հարկերից խուսափելու մեղադրանքներով:

Երեքշաբթի օրը կայացրած դատավճռով դատարանը նաեւ պարտավորեցրել է Ֆաթուլաեւին փոխհատուցել հարկերը 240 հազար դոլարի չափով: Բացի այդ, լրագրողը պետք է 35 հազար դոլար փոխանցի ազգային անվտանգության նախարարությանը՝ քննության ընթացքում կատարած փորձաքննությունների համար:

Դատարանի որոշմամբ՝ առգրավվել են թերթին պատկանող 23 համակարգիչները:

Ֆաթուլաեւը հայտնի է որպես քննադատական նյութերի հեղինակ: Այս տարի նա արդեն մեկ անգամ դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման՝ զրպարտության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG