Մատչելիության հղումներ

Ադրբեջանում անլեգալ աշխատում են 15 հազար օտարեկրացիներ


Ադրբեջանում անլեգալ աշխատանքային գործունեությամբ են զբաղվում 15 հազար օտարերկրացիներ:

Ինչպես APA գործակալությանը հայտնել են Ադրբեջանի աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունից, իրենց աշխատանքային գործունեությունը օրինականացնող օտարեկրացիների մեծամասնությունը Թուրքիայի քաղաքացիներն են, երկրորդ տեղում են բրիտանացիները, որոնց հաջորդում են ԱՊՀ-ի երկրների քաղաքացիները:

Եթե անցյալ տարի Ադրբեջանում անլեգալ աշխատող օտարերկրացիների 98 տոկոսը զբաղված էր նավթային ոլորտում, ապա 2007 թվականին այդ ոլորտում զբաղված է նրանց միայն 54 տոկոսը:

Անլեգալ աշխատող օտարեկրացիների նման թիվը նախարարությունում պարզաբանել են նրանով, որ գործատերերը չեն ցանկանում նրանց համար ստանալ Ադրբեջանի օրենսդրությամբ պահանջվող թույլտվություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG