Մատչելիության հղումներ

Բրազիլիան կհյուրընկալի 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը


Բրազիլիան կհյուրընկալի 2014 թվականի ֆուտբոլի առաջնության եզրափակիչը: Նման որոշում է կայացրել այսօր Ցյուրիխում Ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ֊-ն:

Բրազիլիան միակ երկիրն էր, որը հավակնում էր 2014 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքին:

Ֆուտբոլի առաջնությունը երկրորդ անգամ է անցկացվելու Բրազիլիայում: Առաջին անգամ այն Բրազիլիայում անցկացվել է 1950 թվականին:

Բրազիլիան 5 անգամ նվաճել է աշխարհի գավաթը եւ միակ պետությունն է, որը մասնակցել է աշխարհի բոլոր 18 առաջնությունների եզրափակիչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG