Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի նախագահն ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարարին


Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, կողմերը քննարկել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր` գոհունակություն հայտնելով այդ ոլորտում գործակցության մակարդակի եւ որակի առումով:

Ռուսաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել են նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG