Մատչելիության հղումներ

Մահացել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը


Մահացել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռամիզ Միրզոեւը:

APA գործակալության վկայությամբ, Միրզոեւը երկար ժամանակ տառապում էր քաղցկեղից: Նա երեք օր առաջ էր վերադարձել Իսրայելից, որտեղ բուժման կուրս էր անցնում:

Ռամիզ Միրզոեւի ծննդյան 53-ամյակը լրացել էր շաբաթ օրը:

Միրզոեւի մահվան կապակցությամբ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիային ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG