Մատչելիության հղումներ

Բադրի Պատարկացիշվիլի. «Որոշել եմ ֆինանսավորել Վրաստանի ընդդիմությանը»


Վրաստանի ամենահարուստ մարդը՝ գործարար Բադրի Պատարկացիշվիլին այսօր հայտարարել է, թե մտադիր է ֆինանսավորել երկրի ընդդիմությանը:

«Ես որոշել եմ ֆինանսավորել Վրաստանի ընդդիմությանը, որպեսզի զարգացումներն ընթանան քաղաքակիրթ ճանապարհով, այլ ոչ թե հեղափոխական ուղիով»,֊ - ասել է մեծահարուստը «Ինտերֆաքս»-֊ին տված հարցազրույցում:

«Ամեն ինչ պետք է զարգանա քաղաքակիրթ քաղաքական մրցակցության շրջանակներում: Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում Վրաստանում: Երկիրը կանգնած է հեղափոխության շեմին, ինչը կործանարար է լինելու պետության համար»,֊ - կարծիք է հայտնել Պատարկացիշվիլին:

Առաջիկա օրերին Վրաստանի ընդդիմությունը մտադիր է բազմամարդ հանրահավաք հրավիրել՝ «Վրաստանն առանց նախագահի» կարգախոսով: Ընդդիմադիր ուժերը նաեւ պահանջում են խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2008 թվականի գարնանը: Իշխանությունները որոշել են խորհրդարանական ընտրություններն անցկացնել հաջորդ տարվա աշնանը՝ նախագահական ընտրությունների հետ միասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG