Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ձեթը թանկացել է ավելի քան երկու անգամ


Վերջին շրջանում Ադրբեջանում բուսական յուղը թանկացել է ավելի քան երկու անգամ:

APA գործակալության փոխանցմամբ, ընկերությունների Azersun Holding խմբի նախագահ Աբդոլբալի Գոոզալը փաստը բացատրել է համաշխարհային շուկայում այդ ապրանքատեսակի թանկացմամբ:

Նրա խոսքերով, բուսական յուղի հիմնական արտահանողներ Ռուսաստանը եւ Ուկրաինան տարեկան արտադրում են 4 միլիոն տոննա ձեթ, մինչդեռ այս տարի արտադրության ծավալները պակասել են` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով. - «Այսօր Ռուսաստանը ի վիճակի չէ բավարարել նույնիսկ սեփական պահանջմունքը»:

Գոոզալը նշել է, որ Ղազախստանում նույնպես բուսական յուղի արտադրությունը դադարեցվել է, եւ այդ երկիրը ներկրում է ձեթ:

Բուսական յուղը Հայաստանում եւս թանկացել է շուրջ 70 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG