Մատչելիության հղումներ

Մոսկվայում Թուրքիայի քաղաքացի է սպանվել


Մոսկվայի Չերկիզովյան շուկայում Թուրքիայի քաղաքացի է սպանվել, եւս երեք Թուրքիայի քաղաքացի վիրավորվել է: Այդ մասին այսօր հայտնել են Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմինները:

Նրանց վկայությամբ՝ երեկ 3 անհայտ անձինք մտել են շուկայի տարածքում գտնվող գրասենյակներից մեկը եւ կրակ բացել հրազենից: Արդյունքում Թուրքիայի 4 քաղաքացիներ վիրավորվել են, նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է:

Կրակողները նստել են «Ժիգուլի» մեքենան եւ փախուստի դիմել: Հարուցված է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG