Մատչելիության հղումներ

logo-print

Խորհրդային Միության փլուզումից հետո ԱՊՀ-ի տարածքում կոռուպցիան աճել է


Խորհրդային Միության փլուզումից հետո ԱՊՀ-ի տարածքում կոռուպցիան ոչ թե նվազել է, այլ հակառակը` ավելացել: Այդ են վկայում Gallup հեղինակավոր կենտրոնի` նախկին խորհրդային երկրներում անցկացրած վերջին հետազոտության արդյունքները:

Ուսումնասիրության համաձայն, ԱՊՀ-ի տարածքում ապրողների մոտ 60 տոկոսը պնդում է, թե անկախացումից հետո իր երկրում կաշառակերությունը ծաղկել է, 20 տոկոսի համոզմամբ` կոռուպցիայի մակարդակը նույնն է մնացել, եւ միայն հարցվածների 8 տոկոսն է կարծիք հայտնել, թե իր երկրում կաշառակերության դեմ կառավարության մղած պայքարը տեսանելի արդյունք է տվել:

Հետազոտության արդյունքներով կազմված ցուցակում որքան բարձր է որեւէ երկրի զբաղեցրած տեղը, այնքան վատ է կոռուպցիայի հետ կապված իրավիճակը տվյալ երկրում:

Հայաստանը 14 երկրների ցուցակում գրավել է 8-րդ տեղը. այստեղ, ըստ Gallup-ի հարցումների, յուրաքանչյուր երկրորդ բնակիչը պնդում է, թե անկախության տարիներին ավելի շատ են սկսել կաշառք տալ կամ վերցնել:

Գրեթե նույնն է պատկերը հարեւան Ադրբեջանում:

Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի երկրներից ամենալավ ցուցանիշն արձանագրել է Վրաստանը, որը հարցման արդյունքներով հայտնվել է ցուցակի 10-րդ հորիզոնականում:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG