Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններին կհրավիրվեն առավելագույնը 400 միջազգային դիտորդներ


Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը այսօր հայտարարել է, որ դեկտեմբերին երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին հետեւելու կհրավիրվեն առավելագույնը 400 միջազգային դիտորդներ:

Չուրովը հայտնել է, որ հրավերները կհղվեն երեքշաբթի օրը: Նրա խոսքերով, հրավիրվելիք 300-400 դիտորդները կներկայացնեն ինչպես ԵԱՀԿ-ը, այնպես էլ այլ միջազգային կազմակերպություններ եւ օտարերկրյա պետություններ, այդ թվում` Եվրախորհուրդը, ԱՊՀ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Հորդանանը:

«Ֆրանսպրես» գործակալությունը հիշեցնում է, որ Ռուսաստանի նախորդ` 2003 թվականին անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքին միայն ԵԱՀԿ-ի ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակից հետեւել են 400 դիտորդներ:

Ռուսաստանը վերջերս հանդես է եկել ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունների գործունեության սահմանափակման նախաձեռնությամբ` առաջարկելով, մասնավորապես, ընտրությունները դիտարկող ԵԱՀԿ-ի առաքելությունների թվակազմը կրճատել` դարձնելով այն 50 մարդուց ոչ ավելի, եւ այդ առաքելություններին արգելել «տվյալ երկրի ընտրական միջավայրին որեւէ հրապարակային գնահատական տալը» մինչեւ ընտրություների արդյունքների պաշտոնական հրապարակումը:

Ռուսաստանի այս նախաձեռնությանը միացել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG