Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը կայցելի Ադրբեջան


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը նոյեմբերի 6-8-ը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան:

Ինչպես «Նովոստի - Ազերբայջան»-ին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում անցկացվելու է թուրք - ադրբեջանական գործարար համաժողով, որի բացման արարողությանը նախատեսված է երկու պետությունների ղեկավարների մասնակցությունը:

Համաժողովին մասնակցելու նպատակով Գյուլի հետ Բաքու է ժամանելու շուրջ 300 թուրք գործարարներից կազմված պատվիրակություն, իսկ ադրբեջանական կողմը ներկայացված կլինի երկրի առաջատար ընկերությունները ներկայացնող 200 գործարարներով:

Այցի շրջանակներում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կստորագրվի 4 փաստաթուղթ, այդ թվում` կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիր:

Սա Գյուլի առաջին պաշտոնական այցն է որպես Թուրքիայի նախագահ, ինչը Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Ղարսիօղլուն այսպես է մեկնաբանել. - «Ադրբեջանը եւ Թուրքիան եղբայրական երկրներ են, այդ իսկ պատճառով Թուրքիայի նորանշանակ նախագահը, որպես կանոն, իր առաջին պաշտոնական այցը կատարում է Ադրբեջան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG