Մատչելիության հղումներ

logo-print

Տիգրան Թորոսյան. «Գունավոր հեղափոխություններ Հայաստանում տեղի չեն ունենա»


Հայաստանի խորհրդարանի խոսնակ, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանի պնդմամբ` «ՀՀԿ-ի պես ազդեցիկ կուսակցությունը իր մարտավարությունը փոխելու կարիք չունի»` անկախ նրանից, թե ովքեր կառաջադրվեն նախագահի թեկնածու:

«Անիմաստ կլինի, եթե նախագահական ընտրություններին մասնակցող ամենաազդեցիկ քաղաքական ուժը այս կամ այն այլ թեկնածուի մասնակցության կամ չմասնակցության հետ կապված իր մոտեցումներում փոփոխություններ անի», - ի պատասխան Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարությանը վերաբերող հարցին ասաց Թորոսյանը:

Ազգային ժողովի շենքում պատասխանելով լրագրողների հարցերին` Տիգրան Թորոսյանը, խոսելով ուրբաթ օրը կայացած հանրահավաքի մասին, ասաց. - «Շատ բան էր արված, որ շատ ժողովուրդ հավաքվի: Եվ չեմ կարծում, որ սպասելիքները հաստատվեցին»:

«Գունավոր հեղափոխություններ, ես կարծում եմ, Հայաստանում տեղի չեն ունենա, որովհետեւ մեր ժողովուրդը հիանալի տեսնում է, որ գունավոր հեղափոխություններից ոչ մի լավ բան չի ծնվում», - հավելեց Թորոսյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG