Մատչելիության հղումներ

logo-print
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հրավերով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի կեսերին պաշտոնական այց կկատարի Փարիզ: Այդ մասին տեղեկացնում է day.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները:

Այցի ընթացքում նախատեսված է Ադրբեջանի նախագահի հանդիպումը ֆրանսիացի գործընկերոջ հետ, որի ժամանակ կքննարկվեն էներգետիկ ոլորտին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ինչպես նաեւ եվրոպական կառույցների հետ Հարավային Կովկասի երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Սա կլինի Իլհամ Ալիեւի առաջին այցը Ֆրանսիա այդ երկրի նախագահի պաշտոնում Նիկոլա Սարկոզիի ընտրվելուց ի վեր:

Անցած շաբաթավերջին Փարիզ էր այցելել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, ով հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահի, վարչապետի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG