Մատչելիության հղումներ

Արգենտինան առաջին անգամ կղեկավարի ընտրված կին նախագահը


Կիրակի օրը Արգենտինայում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով, ընտրողների 42 տոկոսի քվեներով հաղթել է երկրի գործող նախագահ Նեստոր Կիրշների կինը` Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները:

Արգենտինայի առաջին տիկինը համոզիչ առավելության է հասել հիմնական մրցակցի` նախկին խորհրդարանական Էլիսա Կարիոյի նկատմամբ, եւ արդեն իսկ ազդարարել է իր հաղթանակը:

Դրանով իսկ, հարավամերիկյան այս պետությունը առաջին անգամ կղեկավարի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կին նախագահը:

Արգենտինան մեկ անգամ արդեն ունեցել է կին նախագահ` 1974 թվականին պետության ղեկավարի պաշտոնում նշանակվել է հանգուցյալ նախագահ Խուան Դոմինգո Պերինի կինը` Իզաբել Պերինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG