Մատչելիության հղումներ

Պուտինը՝ միլիոնատեր


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եկամուտները անցած տարի գերազանցել են երկու միլիոն ռուբլին:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հայտնել է, որ 2006 թվականին «Պուտինի եկամուտները կազմել են 2 միլիոն 011 հազար 611 ռուբլի»՝ մոտ 800 հազար դոլար:

Պուտինը նաեւ 150 քառակուսի մետր մակերեսով հողատարածք ունի Մոսկվայի մարզում, ինչպես նաեւ` բնակարան Սանկտ Պետերբուրգում, որի մակերեսը կազմում է մոտ 80 քառակուսի մետր:

Ռուսաստանի նախագահը ունի 1960 եւ 1965 թվականների արտադրության երկու ավտոմեքենա, որոնք նա ժառանգություն է ստացել հորից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG