Մատչելիության հղումներ

Մեքսիկայի նախկին նախագահի կարողության ծագումը կուսումնասիրի խորհրդարանական հանձնաժողովը


Մեքսիկայի խորհրդարանն այս գիշեր հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը կպարզի նախկին նախագահ Վիսենտե Ֆոքսի կարողության ծագումը: Տեղական լրատվամիջոցների վկայությամբ՝ կասկածներ կան, որ Ֆոքսը ապօրինաբար է հարստացել իր պաշտոնավարման տարիներին:

Հանձնաժողովի կազմում են երկրի բոլոր հիմնական քաղաքական ուժերը ներկայացնող 10 պատգամավորներ:

Սա Մեքսիկայի պատմության ընթացքում աննախադեպ իրադարձություն է, քանզի դեռ երբեք նախկին նախագահների սեփականությունը ուսումնասիրության չի ենթարկվել:

Որոշ գործիչներ Ֆոքսին մեղադրում են այն բանում, որ պաշտոնավարման ընթացքում նա ճնշում է գործադրել գործարարների վրա, «հորդորելով» նրանց գումարներ փոխանցել նախագահի ընտանիքի օգտին:

Ֆոքսը հերքում է մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG