Մատչելիության հղումներ

logo-print

Թաթուլ Հակոբյան. «Ազատություն» ռադիոկայանը այլ ալիքով է գնում, եւ սա շատ վատ է»


Հանրային ռադիոյի մեկնաբան Թաթուլ Հակոբյանը այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) կազմակերպված սեմինարի ընթացքում կարծիք հայտնեց, որ «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը Հանրային ռադիոյի եթերից այլ ալիք տեղափոխելը խախտեց եղած «հարմոնիան»:

Բացելով «ԶԼՄ-ների դերը Հայստանի ներքաղաքական գործընթացներում» թեմայով սեմինարը` ՌԱՀՀԿ-ի հետազոտությունների համակարգող Սյուզաննա Բարսեղյանը, ներկայացրեց Գելափի հարցախույզի արդյունքները. - ««Գելափի` 2006 թվականի մայիսից մինչեւ 2007 թվականի մարտ անցկացրած հարցախույզի համաձայն, վարկանիշով առաջատարներն են` առավել հաճախ ընթերցվողը` «Առավոտ» օրաթերթ, կանոնավոր դիտվող` «Հ1» հեռուստաընկերություն, ինչը առավելապես պայմանավորված է սփռնման մեծ տարածականությամբ, եւ ունկնդրվող ռադիոկայան` «Ազատություն»:

Այս առիթով Հանրային ռադիոյի մեկնաբանը ասաց. - «Ազատություն» ռադիոկայանը, կարծում եմ, առաջիկա ամիսների ընթացքում կհասնի իր ամենապիկին, որովհետեւ դրան են մղում մեր բոլոր հեռուստաընկերությունները: Այսինքն` անում են ամեն ինչ, որպեսզի «Ազատություն» ռադիոկայանը դառնա ամենապոպուլյարը»:

«Դա շատ ցավալի է», - շարունակեց Հակոբյանը` պարզաբանելով. - «Որովհետեւ «Ազատություն» ռադիոկայանը չի կարող Հայաստանում խոսքի ազատության հարցում ամենակարեւոր դերակատարությունը կատարել, որովհետեւ ամեն ինչ պետք է լինի ներսից: Շատ հարմոնիա կար, երբ որ գնում էր հանրայինի եթերում եւ հանրայինի լուրերն էլ ինչ-որ տեղ փորձ էր արվում, եթե ոչ պրոֆեսիոնալ մակարդակով, ապա գոնե ինչ-որ տեղ փորձել այնպես անել, որ «Ազատություն»-ը շատ-շատ առաջ չընկնի: Եվ, իմ կարծիքով, դա ինչ-որ տեղ հաջողվում էր: Եվ դրա ապացույցն է այս տարի անցկացված մոնիթորինգի արդյունքը. ես ուշադիր հետեւել եմ երեք կազմակերպությունների անցկացրած դիտարկումներին, երեքում էլ բավականաչափ լավ գնահատական է տրվել: Եվ, եթե հիշում եք, 2007 թվականի ընտրությունների զեկույցում հստակ նշվում է, որ Հանրային ռադիոն պահպանել է ե’ւ տոնը, ե’ւ հավասարակաշռությունը»:

«Բայց այս հարմոնիան ջախջախվեց. «Ազատություն» ռադիոկայանը այլ ալիքով է գնում, եւ սա շատ վատ է», - հավելեց Թաթուլ Հակոբյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG