Մատչելիության հղումներ

Սենատը մերժեց «Երազանքի ակտը»


Այս գիշեր ամերիկյան Սենատը մերժեց այն օրինագիծը, որը թույլ էր տալու անօրինական ներգաղթողների երեխաներին օրինական կարգավիճակ ձեռք բերել ԱՄՆ-֊ում:

Օրինագիծը, որն անվանվել է «Երազանքի ակտ», հնարավորություն էր ընձեռելու 30 տարեկանը չլրացած եւ ԱՄՆ-֊ում առնվազն 5 տարի բնակված անձանց ստանալ օրինական կարգավիճակ` եթե նրանք սովորում են քոլեջում կամ երկու տարի ծառայել են բանակում:

Օրինագծի կողմնակիցները պնդում են, թե Միացյալ Նահանգների իշխանությունների բարոյական պարտականությունն է շանս տալ անօրինական ներգաղթողների երեխաներին դառնալու երկրի օրինավոր քաղաքացիներ:

«Երազանքի ակտը կոչված է հաստատելու, որ Ամերիկյան երազանքը կարող է իրականություն դառնալ մեր բոլոր երեխաների համար», -֊ ասել է սենատոր Հիլարի Քլինթոնը, որը պատրաստվում է մասնակցել հաջորդ տարվա նախագահական ընտրություններին:

Օրինագծի հակառակորդները համոզված են, որ այն կխրախուսի անօրինական ներգաղթը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG