Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ՍՏՀԿ-ի անդամ երկրներին կոչ է անում ճնշում գործադրել Հայաստանի վրա


Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) անդամ երկրները պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա` «ստիպելու այդ երկրին հարգել միջազգային իրավունքը եւ կազմակերպության սկզբունքները»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդղուլիեւը` այսօր ելույթ ունենալով ՍՏՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստում:

Ադրբեջանցի դիվանագետի խոսքերով, «Ադրբեջանի տարածքների 20 տոկոսի` Հայաստանի կողմից շարունակվող օկուպացիան եւ մեկ միլիոն փախստականների առկայությունը չեն համապատասխանում ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ Սեւծովյան տնտեսական համագործակցության սկզբունքներին»:

APA գործակալության փոխանցմամբ, Մամեդղուլիեւը հայտարարել է նաեւ, թե «Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը լուրջ խոչընդոտներ է հարուցում տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ տնտեսական զարգացման համար»:

Անկարայում այսօր աշխատանքներն սկսած նիստի ժամանակ ՍՏՀԿ-ի նախագահությունը Թուրքիայից փոխանցվելու է Ուկրաինային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG