Մատչելիության հղումներ

Գնացեք Դանիա եւ վերջ


Բիզնեսի համար աշխարհի ամենանպաստավոր երկիրը Դանիան է: Նման եզրակացության են հանգել «Էկոնոմիստ» բրիտանական հեղինակավոր պարբերականի հետազոտական խմբի անդամները, որոնք այսօր հրապարակել են աշխարհի 82 պետությունների «բիզնես վարկանիշները»:

Հայաստանը այդ ցուցակում բացակայում է:

Երկրորդ եւ երրորդ տեղերում են Ֆինլանդիան եւ Սինգապուրը: ԱՄՆ-֊ը այս տարի հայտնվել է 10֊-րդ տեղում՝ սա վերջին տասնամյակում այդ երկրի ամենացածր ցուցանիշն է, փաստում են բրիտանացի փորձագետները:

ԱՊՀ֊-ի երկրներից ամենավատ ցուցանիշն ունի Ադրբեջանը՝ բիզնես ծավալելու համար նպաստավոր երկրների ցուցակում այդ պետությունը գրավում է 73֊-րդ տեղը: Ռուսաստանը 62֊-րդ տեղում է, իսկ ցուցակը եզրափակում են Անգոլան, Վենեսուելան եւ Իրանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG