Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը կարող է մասնակցել Հայկական ատոմակայանի նոր բլոկի կառուցմանը


Ռուսաստանը կարող է մասնակցել Հայկական ատոմակայանի նոր բլոկի շինարարությանը, եթե Երեւանը որոշում կայացնի դրա կառուցման վերաբերյալ: Այդ մասին այսօր ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ին հայտնել են «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունում:

Ընկերության առաջին փոխնախագահ Ալեքսանդր Գլուխովն ասել է, որ ներկայումս «հայաստանցի գործընկերների հետ փոխգործակցությունն ընթանում է խորհրդատվության մակարդակով»:

«Մենք քննարկում ենք Հայակական ատոմակայանի տարածքում 1000 մեգավատտ հզորությամբ նոր բլոկի կառուցման հարցը»,֊ - հայտնել է նա:

Ռուսաստանցի պաշտոնյայի վկայությամբ՝ «Հայաստանն ունի եզակի օրենսդրություն, որը թույլ է տալիս օտարերկրյա ընկերություններին ձեռք բերել ատոմակայանի բաժնետոմսերը, ինչը նրանց առջեւ նոր հեռանկարներ է բացում»:

«Ռոսատոմ» գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն վերջերս փաստել էր, որ Ռուսաստանը հնարավորություն ունի ատոմակայանների նոր բլոկեր կառուցել այլ պետություններում:

«Նեզավիսիմայա գազետա» թերթը երեկ տեղեկացրել էր, որ Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի վկայությամբ` «այժմ պատրաստվում է նոր բլոկի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG