Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «Վրաստանի համար չեզոքությունն անընդունելի է»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր հայտարարել է, որ չեզոքությունն իր երկրի համար անընդունելի է:

«Նախկինում Վրաստանը մի քանի անգամ խիստ տուժել է եւ անկախությունը կորցրել է չեզոքության քաղաքականություն վարելու պատճառով: Եվ մենք այլեւս երբեք չենք համաձայնի նման քաղաքականություն վարել»,֊ - ասել է Սահակաշվիլին:

«Մենք շարունակելու ենք հզոր ժողովրդավարական պետության կառուցումը, եվրաինտեգրման քաղաքականությունը»,֊ - նշել է նախագահը:

Ըստ լրատվամիջոցների՝ սա Սահակաշվիլիի պատասխանն էր այն քաղաքական գործիչներին, որոնք վերջերս կոչ էին անում հրաժարվել ՆԱՏՕ-֊ին անդամակցելու գաղափարից, որը խիստ բացասական է ընկալվում Ռուսաստանի կողմից, եւ որդեգրել չեզոքության քաղաքականություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG