Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը երեկ կրկին ամերիկացի օրենսդիրներին կոչ է արել չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը:

«Այժմ շատ զգայուն ժամանակաշրջան է Թուրքիայի հետ հարաբերություններում», - հայտարարել է Ռայսը Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում, որը երկու շաբաթ առաջ հավանություն է տվել բանաձեւին:

«Մենք ծայրաստիճան կարեւոր ռազմավարական շահեր ունենք` կապված թուրքերի հետ», - ասել է Ռայսը` կոչ անելով Ներկայացուցիչների պալատին չքվեարկել բանաձեւը:

Ընդունելով հանդերձ, որ տեղի են ունեցել «ահավոր իրադարձություններ», «զանգվածային ջարդեր», պետքարտուղարը հավելել է, թե դրանք պատահել են Օսմանյան կայսրությունում, իսկ ներկայիս թուրքական պետությունը «օսմանցիները չեն»:

«Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը լրջորեն կվնասի Թուրքիայի հետ մեր հարաբերությունները», - ասել է Ռայսը:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, պետքարտուղարը, ով նախօրեին հանդիպել էր Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, կոնգրեսական հանձնաժողովին հայտնել է, թե կոչ է արել ինչպես հայերին, այնպես էլ թուրքերին` միասին աշխատել պատմական տարաձայնությունները հաղթահարելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG