Մատչելիության հղումներ

«Ռոսբիզնեսկոնսալտինգ դեյլի». «Ռուսաստանցի փորձագետները չեն հավատում Լեւոն Տեր֊-Պետրոսյանի հաղթանակին»


«Ռոսբիզնեսկոնսալտինգ դեյլի» թերթը պնդում է, որ ռուսաստանցի փորձագետները չեն հավատում առաջիկա ընտրություններում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-֊Պետրոսյանի հաղթանակին:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի Կովկասի հարցերով մասնագետ Ալլա Յազկովան փաստում է. - «Հայաստանը հոգնել է մեկուսացումից, եւ Լեւոն Տեր-֊Պետրոսյանը կարող է խաղարկել դա: Բայց Ղարաբաղի հարցում նրա դիրքորոշումը հայաստանցիների մեծ մասը չի կիսում, իսկ դա ավելի կարեւոր է»:

«Ղարաբաղը հոգեւոր կատեգորիա է, Հայաստանը Ղարաբաղը չի հանձնի նույնիսկ շրջափակման վերացման դիմաց: Իսկ Լեւոն Տեր֊Պետրոսյանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում չի փոխվել: Այդ պատճառով էլ նա չի կարող միավորել ոչ բողոքող ընտրազանգվածին, ոչ էլ ընդդիմությանը»,֊ - կարծիք է հայտնել ռուսաստանցի փորձագետ Յանա Ամելինան:

Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ԱՊՀ-֊ի բաժնի վարիչ Ալեքսանդր Սկակովն էլ համոզված է. - «Ընդդիմությունը մասնատված է, շատ կուսակցություններ պատրաստվում են առաջադրել իրենց թեկնածուներին: Իսկ Լեւոն Տեր֊-Պետրոսյանը խարիզմայի հիմնախնդիր ունի, շատերի սրտովը չէ նրա կապը Հայոց համազգային շարժման հետ, նրա պաշտոնավորությունը մարդկանց մոտ ասոցիացվում է լույսի անջատումների հետ»:

«Հայաստանցիների մեծ մասը առաջվա պես կողմնորոշված է դեպի Ռուսաստան, վարչապետ Սերժ Սարգսյրանն ավելի մոտ է ընտրազանգվածին»,֊ - եզրափակում է մոսկովյան թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG