Մատչելիության հղումներ

logo-print

Վարդան Օսկանյան. - «Ահմադինեժադի շուտ մեկնելու արդյունքում բովանդակային առումով այցը եւ բանակցությունները չեն տուժել»


Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` Հայաստան պաշտոնական այցի վաղաժամ ավարտը «բովանդակային առումով» չի անդրադարձել բանակցությունների վրա:

Օսկանյանը ասաց, որ իսկապես Իրանի նախագահը Հայաստանից մեկնել է նախատեսված ժամկետից մեկեւկես ժամ շուտ:

Նախարարի փոխանցմամբ, չի կայացել արարողակարգային երկու միջոցառում, իսկ Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպումը փոխարինվել է նախաճաշ-հանդիպումով:

Վարդան Օսկանյանը հավելեց, որ այցը անցել է «շատ լավ», որ «բովանդակային շատ լուրջ խոսակցություն է կայացել Հայաստանի եւ Իրանի նախագահների միջեւ» եւ որ այսօր երկու երկրների հարաբերություններն «իսկապես գտնվում են բարձր մակարդակի վրա»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG