Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահի եւ վարչապետի հետ


Այսօր երեկոյան Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը ժամանում է Փարիզ, որտեղ ծրագրված են նրա հանդիպումները Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ:

Այսօր իսկ Հայաստանի վարչապետը կհանդիպի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Իսկ վաղը կեսօրին նախատեսված է Հայաստանի վարչապետի հանդիպումն իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Ֆիյոնի հետ:

Ուրբաթ օրը` Երեւանի ժամանակով 18.00-ին, Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում ընդունելու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:


Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG