Մատչելիության հղումներ

Երեւանում կայացան միջոցառումներ նվիրված ՄԱԿ-ի ստեղծման 62-րդ տարեդարձին


Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման 62-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ էր հղել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:

«Աշխարհը փոխվում է ի նպաստ ՄԱԿ-ի. ավելի շատ մարդիկ եւ կառավարություններ են հասկանում, որ բազմակողմանիությունը միակ ուղին է մեր փոխկապակցված եւ գլոբալիզացված աշխարհում: Գլոբալ խնդիրները պահանջում են գլոբալ լուծումներ, եւ միայնակ պայքարելն արդյունավետ տարբերակը չէ», - ուղերձում նշել է Բան Կի-մունը:

Արտաքին գործերի նախարարության շենքում նախատեսված է պաշտոնական ընդունելություն, լուսանկարների ցուցահանդես եւ «ՄԱԿ-ը Հայաստանում -15 տարի» գրքի շնորհանդեսը, իսկ երեկոյան տեղի կունենա դասական երաժշտության համերգ Հայաստանի կամերային նվագախմբի կատարմամբ:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Վալերի Տկաչուկը նշեց, որ «ՄԱԿ-ը Հայաստանում - 15 տարի» գիրքը Հայաստանում գործող ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների 15 տարվա գործունեության մասին է:

«Այս գիրքը երկրորդ հրատարակությունն է նվիրված Հայաստանում ՄԱԿ-ի գործունեությանը: Այն ներկայացնում է Հայաստանում գործող ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների աշխատանքը 15 տարիների ընթացքում: Գիրքը նաեւ ուղեցույց է եւ տեղեկատվություն է պարունակում Հայաստանի տարբեր ոլորտներում առկա խնդիրների մասին: Այն կհետաքրքրի բոլորին` կառավարությանը, լրագրողներին եւ հանրությանը», - ավելացրեց Վալերի Տկաչովը:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG