Մատչելիության հղումներ

Մեկնարկեց «Արեւորդի» բնապահպանական փառատոնը


Առաջին փուլը տեղի էր ունեցել ապրիլին: Այդ ժամանակ ծրագրին մասնակցեցին ավելի քան 5000 դպրոցականներ, ուսանողներ եւ կամավորներ Հայաստանի տարբեր մարզերից:

Փառատոնի երկրորդ փուլը դուրս է գալիս լոկալ շրջանակներից: Այս անգամ նշանառության տակ են ողջ տարածաշրջանի բնապահպանական խնդիրները:

Փառատոնին մասնակցելու են նաեւ հյուրեր տարածաշրջնից եւ եվրոպական երկրներից:

Առավել կարեւորվում է մանկական ֆիլմերի ծրագիրը, որոնք գնահատելու համար Հայաստան են ժամանել կինոռեժիսորներ տարբեր երկրներից: Երեխաների նկարահանած ֆիլմերի ծրագրի շրջանակներում կներկայացվեն Հաայստանի եւ արտերկրի դպրոցականների աշխատանքները: Լավագույն ֆիլմերի համար սահմանվել են 500-ից 1000 եվրո մրցանակներ:

Այսօր երեկոյան Ազնավուրի հրապարակում բացման արարողության ժամանակ կցուցադրվեն երեխաների հեղինակած արվեստի գործերը, որոնք պատրաստված են թափոններից: Այդ գործերը մասնակցելու են ցուցահանդեսի նաեւ Գերմանիայում:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG